Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 08:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 44-ամյա Ինգա Ա.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա-Թոթովենցի խաչմերուկում բախվել է Երևանի բնակիչներ 39-ամյա Արտյոմ Բ.-ին պատկանող «Opel Astra» և 53-աշյա Համլետ Մ.-ին պատկանող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan»-ը մասամբ հայտնվել է «Opel»-ի վրա։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։


Բաց մի թողեք
Ադրբեջանի տարածքն օգտագործվե՞լ է Իրանի դեմ հարձակման համար, թե՞ ոչ
ՄԻՊ-ն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․ տեսակցել են նրան
Մոսկվան Զեկլենսկու ու Ադրբեջանի՝ իմա մատի ու մատանու, արանքում