«Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը անդրադարձել է Աննա Հակոբյանի ասուլիսին՝ հանդես գալով խիստ քննադատությամբ։
Նա, դիմելով Հակոբյանին, հորդորել է մարդկանց հետ շփվելիս զերծ մնալ արհամարհական վերաբերմունքից և «անթաքույց զզվանքից»՝ ընդգծելով, որ հանրային խոսքը պետք է լինի հարգալից։
Կարապետյանցը նշել է, որ Հակոբյանը լրագրողների հետ շփվելիս պետք է ավելի պատասխանատու վարք դրսևորի՝ անկախ տարբերություններից կամ տարաձայնություններից. «Տիկին Հակոբյան, որպես բարի խորհուրդ՝ առհասարակ մարդկանց հետ խոսելուց ձգտեք զսպել ձեր անթաքույց զզվանքը բոլորի նկատմամբ, դուք վերջապես այն կապուտարյուն, զտարյուն ցեղից չեք, որ մնացածս՝ նվաստներս էլ պատի ծակից կամ ծառից քաղած երևույթներ ենք»:

Բաց մի թողեք
Ընտրական թոհուբոհին զուգահեռ …
Փաշինյանին չի հաջողվել ձևավորել 50+1 տոկոս ձայներ։ Սա շատ կարևոր քաղաքական փաստ է. «Ուժեղ Հայաստան»-ից հայտարարում են
Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա. Նարեկ Կարապետյան. Տեսանյութ