Հայաստանում նախընտրական քարոզարշավը բացահայտեց չափազանց մտահոգիչ և խորքային խնդիրներ, որոնք ոչ միայն քաղաքական մշակույթի պակասի հետ են կապված, այլ նաև էթիկայի, փոխադարձ հարգանքի ու հաղորդակցության ճգնաժամի։
Ամենօրյա ատելության խոսքը, վիրավորանքների հեղեղը, ագրեսիվ հռետորաբանությունը, բացահայտ սպառնալիքները, տարրական տակտի բացակայությունը, ընդդիմախոսների նկատմամբ հարգանքի և հանրային երկխոսության արժանապատիվ տոնայնության բացակայությունն անհարիր են Հայաստանի վարչապետի պաշտոնին, մեր ազգային արժեքներին, հայ ժողովրդի արժանապատվությանը։
Անընդունելի ու դատապարտելի է, երբ ընտրարշավը վերածվում է ատելություն և նվաստացում արտահայտող գործիքի, սեփական քաղաքացիների և արցախցիների նկատմամբ անհարգալից, հաճախ նաև հայհոյախառն արհամարհական վերաբերմունքի տարածման միջոցի՝ ընդ որում ամենաբարձր մակարդակով։
Ակնհայտ է, որ նպատակ է դրված այդպիսով արմատավորել վախի մթնոլորտ՝ խորացնելով բաժանարար գծերը, որոնք տարիներ շարունակ արհեստականորեն սերմանվել են որոշ շրջանակների կողմից։
Իշխանությունները ցանկանում են վախ ներշնչել ժողովրդի մեջ ու պառակտել մեզ՝ հակադրելով միմյանց ու այդպիսով ներքին հակասությունը վերածելով քաղաքական գործիքի։
ՉԻ’ ՍՏԱՑՎԵԼՈՒ։ Մենք մեկ ժողովուրդ ենք։ Ո՛չ ձերբակալությունները, ո՛չ բացահայտ թշնամանքի լեզուն, ո՛չ էլ վիրավորանքները չեն կարող բաժանել մեզ։
Մենք ունենք մեկ ընդհանուր Հայրենիք, մեկ պատմություն, մեկ պատասխանատվություն ապագա սերունդների առաջ։ Եվ այս երկրի տերերը մենք ենք և մեզ համար հայկական ազգային օրակարգը, ազգային արժանապատվությունն ու պետական շահերը մնում են անվերապահ առաջնահերթություն։
«Մենք կանք» քաղաքացիական նախաձեռնությունը վերահաստատում է, որ յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է չտրվել մանիպուլյացիաներին և արմատախիլ անել այն չարիքը, որը սպառնում է մեր Հայրենիքին։

Բաց մի թողեք
Բաց նամակ Սուրեն Պապիկյանին
Բոլոր սահմաններն անցել ես. Մանուկյանը՝ Ավինյանին
Ինչ է սպասվում