21/05/2026

EU – Armenia

Սյունիքի մարզում 45-ամյա իրանցի վարորդը «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով բшխվել է ճամփեզրի ժայռերին․ կա վիրավnր․ Լուսանկար

Այսօր՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Կապան-Մեղրի ավտոճանապարհի 25 կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Էսմաել Խ․-ն իր վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ժայռերին։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Blog Image