26/05/2026

EU – Armenia

Հայաստանը՝ ԱՊՀ – ՀԱՊԿ թակարդում

«Անկախ պետությունների համագործակցությունը չի կարող անտեսել Երևանի դիրքորոշումը՝ եվրաինտեգրման իր հայտարարած ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով»:

Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Մենք չենք կարող անտեսել վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով, և երկրի ղեկավարության դիրքորոշումը՝ Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները»,- ասել է նա «Անկախ պետությունների համագործակցության 35 տարի. Արդյունքներ, նպատակներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

Նշենք՝ Լեբեդևի պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Երևանում կայացած ԵՄ գագաթնաժողովը Ուկրաինայի հարցով չի եղել:

«Հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ ՀԱՊԿ-ից օգնություն չի խնդրել»։

Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:

«Հայաստանի կողմից այդ հակամարտությունում օգնություն ցուցաբերելու վերաբերյալ որևէ հարցում չի եղել»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստից հետո։