Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 9-ի ժամը 11։00-ին։
Թվով 38 ԸԸՀ-ներից 21-ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ-ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և Հայաստան կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից։ Ստացվել է ընդհանուր թվով 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ։ ԸԸՀ-ները ժամը 12։00-ին հրավիրած իրենց նիստերում կամփոփեն ստացած դիմումները և ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։
Հիշեցնում ենք, որ վերահաշվարկի աշխատանքներն իրականացվում են ԸԸՀ-ների նստավայրերում՝ ուղիղ եթերով, և բաց են այն անձանց համար, ովքեր այդ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն՝ հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ, հավատարմագրված դիտորդական առաքելության ներկայացուցիչներ, ընտրությունների մասնակից կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներ, վստահված անձինք, թեկնածուներ, լիազորներ՝ ԿԸՀ կողմից տրամադրված վկայականների և անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում։
Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ ԸԸՀ-ները չեն ստացել։
«Հանրապետության տարբեր տեղամասերում այս պահին տեղի է ունենում հաշվարկ։ Այսինքն՝ մի շարք տեղամասերի հետ կապված մենք բողոքարկումներ ենք արել, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ։ Ու, բացի մեզանից, ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժեր նույնպես այդ պահանջով դիմել են։ Առաջիկա օրերին՝ մինչև շաբաթվա վերջ, տեղի է ունենալու այդ վերահաշվարկը»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
«Ակնհայտ է, որ տեղամասերում արձանագրված արդյունքերի ու ԿԸՀ կայքում տեղ գտած արդյունքների միջև կան անհամապատասխանություններ։ Այնտեղ այլ տվյալներ են, ԿԸՀ-ում՝ այլ»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Կարապետյանն ասել է՝ ինչին են սպասում
Ստեփանավանը «մաստեր կլաս» է ցույց տվել
Թուրքիան ևս արձագանքեց Հայաստանում կայացած ընտրություններին