15/06/2026

EU – Armenia

Որտեղ է Արարատ Միրզոյանը. Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով․ Կայա Կալլաս. Լուսանկարներ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Լյուքսեմբուրգում։

Այցի շրջանակում նա մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով անցկացվող քննարկմանը։

Քննարկումների ընթացքում նախարարները անդրադառնում են տարածաշրջանային և միջազգային օրակարգային մի շարք հարցերի։

«Կսկսենք Հայաստանի վերաբերյալ նախաճաշով, մեզ կմիանա ՀՀ ԱԳ նախարարը», հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

«Նրանք նոր են ընտրություններ անցկացրել։ Եվ մենք ականատես ենք եղել Ռուսաստանի կողմից աճող ճնշմանը, որ նրանք փոխեն իրենց ուղին։ Այդ պատճառով մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն»,- նշել է Կայա Կալլասը։

«Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին կքննարկվեն նաև Հայաստանին աջակցության միջոցները»։

Այս մասին նիստին մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։

«Նախ մենք կսկսենք Հայաստանի վերաբերյալ աշխատանքային նախաճաշով։ Մեզ կմիանա Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Նրանք նոր են ընտրություններ ունեցել, և մենք տեսել ենք Ռուսաստանի կողմից իսկապես աճող ճնշումը՝ փոխելու նրանց ուղին։ Ահա թե ինչու մենք պետք է աջակցենք նրանց, որպեսզի լինեն դիմացկուն, այդ պատճառով մենք նաև քննարկում ենք նախարարի հետ, թե ինչ կարող ենք անել ավելին՝ նրանց օգնելու իրենց ճանապարհին»,- ասել է Կալասը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ձևաչափով քննարկմանը։