22/06/2026

EU – Armenia

Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է, Ղրիմը դատարկվում է. խոստովանում է Ակսյոնովը

Ղրիմի նահանգապետ Սերգեյ Ակսյոնովը իր պաշտոնական ալիքով հայտարարել է, որ «Ղրիմի բենզալցակայաններում վառելիքի վաճառքը դադարեցվել է այսօր՝ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ վճարումների, ինչպես նաև կտրոններով՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։

Վառելիքը կվաճառվի միայն այն պետական ​​​​մարմիններին, որոնք ապահովում են Ղրիմի Հանրապետության գործունեությունը և անվտանգությունը, Ղրիմը դատարկվում է»։

Կարճ ասած, Ղրիմում լուրջ վառելիքային ճգնաժամ է: Այն է, ուկրաինական կողմին հաջողվում է թերակղզին պահել բլոկադայի մեջ: Իսկ դա էլ հուշում է, որ կարող է խնդիրը վառելիքից անցնել այլ ոլորտների:

Ու Ակսյոնովի նման հայտարարության ֆոնին, ռուսական փորձագիտական աղբյուրը շատ պարզ հարցադրում է անում. «Իսկ ինչո՞ւ Ուկրաինայում այդպես չէ»։

Այն է, Կիեւին հաջողվում է միջուկային երկիր հանդիսացող Ռուսաստանի մասը պահել բլոկադայի մեջ: Բայց Ռուսաստանը, որը հնարավորություն ունի գոնե Ուկրաինա մտնող հիմնական ուղիները փակել, պատերազմի սկզբից ի վեր այդ ուղղությամբ ոչինչ չի արել:

Ու այս դեպքում հարցը մեխանիկորեն է առաջանում. դա ռուսական բարձրաստիճան զինվորականության թերացո՞ւմն է, թե՞ պատճառները շատ ավելի խորքային են: