Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են ստեղծել հաղորդակցման կապուղի՝ Հորմուզի նեղուցում միջադեպերը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը, որը Շվեյցարիայում կայացած բանակցությունների հերթական փուլի միջնորդն է։
«Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածում կողմերի միջև նախատեսվում է ստեղծվել հաղորդակցման ալիք՝ միջադեպերը և թյուրըմբռնումները կանխելու համար, այդպիսով ապահովելով առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ միջնորդական գործընթացը վերահսկելու համար ստեղծված բարձր մակարդակի կոմիտեն համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը՝ հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկին։
«Բանակցային թիմերի ղեկավարները պարբերաբար կզեկուցեն կոմիտեին և կղեկավարեն միջուկային խնդրի, պատժամիջոցների, վեճերի մոնիթորինգի և լուծման հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը», – ասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդներ Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ։ Ավելին, կողմերը համաձայնել են ստեղծել միջնորդական խումբ, որը կազմված կլինի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի ներկայացուցիչներից՝ միջնորդների օգնությամբ։ Նպատակն է՝ ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները՝ համաձայն հուշագրի։
Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ»՝ Շվեյցարական Ալպերի Բյուրգենշտոկ հանգստավայրում, Լյուցեռնի մոտ։ Երկրները նաև համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Ապագա համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ձեռք բերված համաձայնությունները անվանել է «մեծ հաջողություն» Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

Բաց մի թողեք
Գաղտնի վայր, Ուկրաինա. «Այս պատերազմը հասել է ձեր տները». Ուկրաինայի նոր ցնցող ուղերձը Ռուսաստանին
Կոստայի կողմից Պուտինի հանդեպ քայլը կասկածներ է առաջացնում, երբ նա ամենաշատն է աջակցության կարիք ունենում
Ուրսուլա ֆոն դեր Լեյենի նորաձևության դիվանագիտությունը. Լուսանկարներ