22/06/2026

EU – Armenia

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին

Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ, ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն, որով ԱԺ ընտրություններին և հանրաքվեին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր նախորդող 365 օրվա ընթացքում փաստացի 183 և ավելի օր գտնվել են Հայաստանում։

Բացում ես Սահմանադրության 48-րդ հոդվածը, որի 1-ին մասում հստակ գրված է․ «Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք»։

Այսինքն, չի կարող որևէ ձևով սահմանափակվել ընտրելու իրավունքը, և նման նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը։

Ինչպես ասում էր դասականուհին՝ սա թարգեք, կպեք գործերին։

Մեսրոպ Առաքելյանի էջից