ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հնարավորինս շուտ հրադադարին և խաղաղ կարգավորմանը, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Դեն Նեգրինը։
Նեգրինն ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է անհապաղ համաձայնի խաղաղության, հակառակ դեպքում շատ ուշ կլինի։
«Իրավիճակը միայն վատանում է Մոսկվայի համար»,- ասել է նա։
Դիվանագետը նշել է, որ Վաշինգտոնը աշխատում է երկու երկրների միջև երկխոսություն հաստատելու ուղղությամբ։ «Հիմա ժամանակն է, որ Ռուսաստանը և Ուկրաինան վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և կնքեն խաղաղության համաձայնագիր», – ընդգծել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալը։

Բաց մի թողեք
Նախկին նախագահի որդին խոսել է հոր հիվանդության մասին
Լազերային զենքի առաջին պայմանագիրն ենք կնքել
Թրամփն ավելի շատ հետաքրքրված է Պուտինով, քան Նոբելյան մրցանակով․ Հիլարի Քլինթոն