Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցություններից հետո 4 մասնագիտացված աշխատանքային խմբեր են ստեղծվել:
Այս մասին, Press TV–ի փոխանցմամբ, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Մասնագիտացված աշխատանքային 4 խմբեր են ստողծվել՝ պատժամիջոցների վերացման աշխատանքային խումբ, միջուկային թեմայով աշխատանքային խումբ, վերակառուցման և տնտեսական զարգացման աշխատանքային խումբ և մոնիտորինգի և իրականացման աշխատանքային խումբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը:
Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:


Բաց մի թողեք
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի
Աբու Դաբիում հիմնական բանակցություններից առաջ հանդիպել են Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները. Լուսանկար
Հունգարիայում նախկին վարչապետի կրտսեր եղբորն են ձերբակալել. Լուսանկար