Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ՏԿԵ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի հակիրճ բնութագրում նշվում է հետևյալը․
«Էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը իրենց բնույթով ռազմավարական ենթակառուցվածք են, որի գործունեության խափանումը կարող է առաջացնել լայնածավալ սոցիալական, տնտեսական և անվտանգային հետևանքներ։
Հետևաբար պետությունն ունի ոչ միայն իրավունք, այլև սահմանադրաիրավական պարտականություն՝ միջամտելու այն դեպքերում, երբ առկա է հանրային շահի պաշտպանության անհրաժեշտություն։ Ուստի սույն որոշման ընդունման արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ»:
Նշենք, որ նախագծի հանրային քննարկման ժամկետը 2026 թվականի հունիսի 22-ից մինչև հուլիսի 8-ն է։

Բաց մի թողեք
Կուբիլյուսը նախաձեռնում է շրջայց՝ Եվրոպայի կողմից տիեզերք մուտք գործելու հնարավորություններն ընդլայնելու նպատակով. Լուսանկար
Եվրախորհրդարանի պատգամավորներն ուժեղացնում են ճնշումը՝ պահանջելով ԵՄ-ում արգելել մորթու համար կենդանիների բուծումը
«Ջերմուկ Գրուպ»-ը նախատեսում է լրացուցիչ սարքավորումներ ու հումք ներմուծել առանց մաքսատուրքի