Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սուբյեկտ Սեւաստոպոլ քաղաքը մնացել է առանց էլեկտրաէներգիայի Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո։
Քաղաքի էներգետիկ օբյեկտը հարձակման է ենթարկվել, հայտարարել է Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաեւը։
Հարձակման է ենթարկվել կարևոր էլեկտրական ենթակայան, հրդեհ է բռնկվել։
Ռազվոժաեւը կոչ է արել բնակիչներին խնայել իրենց հեռախոսների մարտկոցները։ Անջատման պատճառով այսօր առավոտյան Սեւաստոպոլում տրոլեյբուսները չեն աշխատել։
Կայանը ապահովում է Սիմֆերոպոլի ջերմային էներգիայի կարիքների 30%-ը՝ էլեկտրաէներգիա մատակարարելով Գրեսովսկի, Կոմսոմոլսկոե, Աերոֆլոտսկի գյուղերին և Մոլոդեժնոյեի մի մասին։ Իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հարձակումը։


Բաց մի թողեք
Աբու Դաբիում մեկնարկել են Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ ինչ է հայտնի
Աբու Դաբիում հիմնական բանակցություններից առաջ հանդիպել են Ուկրաինայի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները. Լուսանկար
Պաշտպանական ոլորտի ստարտափներին անհրաժեշտ է ավելի արագ հասանելիություն փորձարկումների և գնումների գործընթացներին