15/07/2026

EU – Armenia

ԵՄ ընդլայնման հարցերով միանգամից 4 կոնֆերանս տեղի կունենա

AFET - Exchange of views with Marta Kos, Commissioner for Enlargement

Եվրամիությունն կանցկացնի միանգամից 4 միջկառավարական կոնֆերանս՝ ընդլայնման հարցերով՝ չսր թեկնածու երկրների հետ։ Վերջին քսան տարում սա առաջին դեպքն է, երբ նման ծավալի կոնֆերանսներ են ընթանում։

Այս մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով Հանձնակատար Մարթա Կոսը։ Կոնֆերանսներ կանցկացվեն Ուկրաինայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի /Չեռնոգորիայի/ եւ Ալբանիայի ներկայացուցիչների հետ։

Կոսը հատկապես ընդգծել է, որ այսօրվա կոնֆերանսը շրջադարձային կարող է լինել Ալբանիայի համար, իսկ Չեռնոգորիայի մասով՝ զգալի առաջընթաց է արձանագրվել բարեփոխումների հետ կապված տրված հանձնարարականների կատարողականի մասով։ Մոլդովայի եւ Ուկրաինայի մասով գնահատել է եվրոպական անվտանգային ճարտարապետության մեջ նրանց կատարած ներդրումը։