Եվրահանձնաժողովը միայն ԱԹՍ-եր ձեռք բերելու համար Ուկրաինային լրացուցիչ մեկ միլիարդ եվրո է հատկացրել։ Կիևում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նա նաև տեղեկացրել է, որ քննարկվում է «ինքնաթիռներ և հրթիռներ ձեռք բերելու համար հատկացնել ևս տասը միլիարդ եվրո»։ Միջազգային մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բրյուսելը Ուկրաինային արտոնել է իր հատկացրած ֆինանսական միջոցների հաշվին Չինաստանից հրթիռների արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներ գնել։
Այս տեղեկությունը չափազանց ինտրիգային է այն առումով, որ արևմտյան երկրները Չինաստանին պարբերաբար քննադատում են ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանին «համակողմանի աջակցելու համար»։
Եթե արևմտյան լրատվամիջոցների տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, պետք է ենթադրել, որ Չինաստանը «համաձայնել է Ուկրաինային կրիտիկական նշանակության տեխնոլոգիաներ վաճառել», իսկ դա ուկրաինական կարգավորման շուրջ քաղաքական իրավիճակի սկզբունքային փոփոխություն է ենթադրում։
Կիևում «Ուկրաինա-Հարավ-արեւելյան Եվրոպա» խորհրդաժողովի ավարտին Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիս է անցկացրել և հայտարարե, որ Կիևը երեք ուղղությամբ Ռուսաստանի բալիստիկայի դեմ արդյունավետ պայքարի միջոցներ է ծրագրում։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ արդեն տարեվերջին ամերիկյան Patriot համակարգի հրթիռների «ուկրաինական արտադրություն կսկսվի»։
Նույն օրը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է մոտ ապագայում Լեհաստանի հետ զորավարժություն անցկացնելու մասին։ Ըստ այդմ, եվրոպացի աջակիցները նախապատրաստվում են հետկոնֆլինկտային Ուկրաինայում «խաղաղապահ առաքելություն իրականացնել»։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ֆրանսիայի նախագահի հայտարարությանը կոշտ-վերջնագրային պատասխան է հնչեցրել։ Ըստ Մարիա Զախարովայի, Ուկրաինայի տարածքում որևէ ռազմական «ներկայություն կտրականապես անընդունելի է, առկայության դեպքում դրանք կհամարվեն ռազմական օրինական թիրախ»։
Մոսկվան, այսպիսով, հերթական անգամ բացահայտ հայտարարել է, որ նպատակը Ուկրաինայի ամբողձական աբսորբացիան է, նրա անվտանգության երաշխիքների մասին խոսք լինել չի կարող։
Այս համատեքստում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ ռուս-ուկրաինական պատերազմը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը կդադարի։ Թրամփը նախագահի պաշտոնը կթողնի 2029 թ․ հունվարին։
Ոչ մի երաշխիք չկա, որ մինչ այդ պատերազմը չի ճարակի առնվազն Արևելյան Եվրոպան։

Բաց մի թողեք
Անօդաչու թռչող սարքեր, ռազմական նվաճումներ և վիճելի վերադասավորում
ԵՄ Inc կանոնակարգը աջակցություն է գտնում Խորհրդում
3 նամակներ, որոնց մասին Բրյուսելը չի կարողանա լռել