նհայտ ցանցահենները կոտրել են Քենիայի նախագահ Վիլյամ Ռութոյի կայքն ու պահանջել փրկագին 5 բիթքոյն, որն համարժեք է մոտ 320 հազար դոլարի։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Կիբերհարձակման մասին լուրը հաստատել է նաեւ քենիական կառավարությունը։
Չարագործները փոխարինել են կայքում եղած հաղորդագրություններն իրենց պահանջի մասին հաղորդագրությամբ եւ ներկայացրել այն կրիպտոարժութային դրամապանակի հասցեն, որտեղ պետք է փոխանցվի փրկագնի գումարը։ Հակառակ դեպքում՝ խոստացել են հրապարակել որոշակի տեղեկություններ, որոնք կարող են վնաս հասցնել նախագահի հեղինակությանը։
Հաքերային հարձակման մասին լուրի հայտնվելուց հետո, կայքի հանդեպ հասանելիությունը սահմանափակվել է։ Իշխանությունները սկսել են հետաքննություն եւ անում են հնարավորը՝ կիբերհարձակման հետեւանքները վերացնելու համար։


Բաց մի թողեք
Թրամփը և Սանչեսը հանդիպեցին Աշխարհի գավաթի եզրափակչում՝ գրեթե երկու տարվա դիվանագիտական լարվածությունից հետո
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա գիշերային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել
Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյար. «Մեծ պատիվ կլինի, եթե Յուդիտ Պոլգարը ընդունի նախագահի պաշտոնը»