Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում ապօրինի զենք և զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել են 30 և 43-ամյա տղամարդկանց, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ձերբակալման ընթացքում 30-ամյա տղամարդու մոտ նկատվել է ատրճանակին նմանվող առարկա, որը նա ավտոմեքենայից դուրս բերվելիս թողել է նստատեղերի միջև գտնվող պահոցին։
Տղամարդիկ տեղափոխվել են Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, իսկ ավտոմեքենան՝ հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։


Բաց մի թողեք
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն. Լուսանկար
Արթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունել
«Տղու բազար». մանրամասներ` աղջիկների միջև սկանդալային ծեծից