22/07/2026

EU – Armenia

Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ. Լուսանկար

Ըստ ՆԳՆ-ի` հուլիսի 18-ին, ժամը 21:00-ի սահմաններում, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։ Սպանվել էր 20-ամյա Վահե Մկրտչյանը և վիրավորվել 15-ամյա Գ. Մարգարյանը։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` նրանք նախկինում միմյանց ծեծել են, վաղուցվա թշնամություն ունեն։

Գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ 4 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, կալանքի միջնորդություններ են ներկայացվելու դատարան։

Արյունալի հաշվեհարդար Մուրացանում՝ 20-ամյա զոհ և 15-ամյա վիրավոր․ նոր մանրամասներ