Երեկ՝ հուլիսի 30-ին, երեկոյան, Վրաստանի Քոբուլեթի քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. Սև ծովում տղամարդ է խեղդվել։
Ականատեսների փոխանցմամբ՝ փրկարարները տղամարդուն դուրս են բերել ծովից, սակայն ափին գտնվող շտապօգնության բրիգադը միայն արձանագրել է նրա մահը։
Նախնական տեղեկություններով՝ մահացածը զբոսաշրջիկ էր և Վրաստան էր մեկնել հանգստի նպատակով։ Վերջին օրերին Սև ծովում ուժեղ ալեկոծություն էր, և հանգստացողներին խորհուրդ էր տրվում ջուր չմտնել։
Զոհի ինքնությունը, քաղաքացիությունը և դեպքի մյուս հանգամանքներն առայժմ չեն հրապարակվել։ Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները։
Դեպքի վայրում գտնվողները «Հրապարակ»-ին հայտնեցին, որ տղամարդը մոտ 50 տարեկան է եղել։
Տեսանյութն՝ այստեղ


Բաց մի թողեք
«Jeep Compass»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հենասյանը և ճանապարհային երթևեկության նշանին․ կան վիրավորներ․ Լուսանկար
Գեղարքունիքում բախվել են «Opel Astra»-ն և «Զիլ» բեռնատարը․ կան վիրավորներ. Լուսանկար
Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք