«Ռուսական երկաթուղիներ» (ՌԺԴ) ընկերությունը հետևողականորեն և ամբողջ ծավալով կատարում է Հայաստանի հետ կնքված երկաթուղային կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
Այդ մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն և խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը։
«Կոնցեսիայի շնորհիվ Հայաստանը ստացել է ժամանակակից երկաթուղային համակարգ, իսկ հանրապետության բյուջեն ազատվել է դրա վերականգնման և պահպանման ծախսերից։
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից երբևէ շահաբաժիններ չեն վճարվել, և ամբողջ շահույթն ուղղվել է երկաթուղու զարգացմանը»,- ասել է Բելոզյորովը՝ նշելով, որ ՌԺԴ-ն մտադիր է շարունակել պահպանել Հայաստանի հետ երկաթուղային կոնցեսիայի պայմանները, իսկ պայմանների փոփոխության կամ կոնցեսիայի դադարեցման դեպքում ընկերությունն իրավունք ունի ակնկալել կատարված ներդրումների վերադարձը։
Բելոզյորովի խոսքով՝ «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանի խոշորագույն և ամենանշանակալի գործատուներից մեկն է։

Բաց մի թողեք
ԵՄ-ն հայտարարում է յոթ «գիգագործարանների» ստեղծման մասին՝ հաջորդ սերնդի արհեստական բանականության տեխնոլոգիաների վերապատրաստման համար
Եվրագոտին դիմակայում է Իրանի պատերազմի ցնցումին՝ աճելով 0.4%-ով
ԵՄ-ի արտաքին սուբսիդիաների կանոնները զսպում են չինական ընկերություններին։ Ի՞նչ գնով