Հուլիսի 28-ին ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» «Թալհաթ» մարզադաշտում հյուրընկալվեց իռլանդական «Շեմրոկ Ռովերսին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր երևանյան թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Հայկական թիմը, չնայած 1-2 հաշվով զիջեց Դուբլինում, հաղթեց ընդհանուր դիմակայությունում 3-2 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Հաջորդ փուլում «Արարատ-Արմենիայի» մրցակիցը կլինի Սլովենիան ներկայացնող «Ցելյեն»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 4-ին ու 11-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
Հուլիսի 30-ին ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող գավաթակիր և սուպերգավաթակիր «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում ընդունել էր մոլդովական «Զիմբրուին»։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։ Աբովյանում կայացած հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, «Նոան» դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։ Այդ փուլում երևանայն թիմի մրցակիցը կլինի շվեյցարական «Սիոնը»։
Հանդիպումները կկայանան օգոստոսի 6-ին ու 13-ին․ առաջին հանդիպումը կկայանա Հայաստանում։
Հայաստանի մյուս երկու ներկայացուցիչները՝ «Փյունիկը» և «Ալաշկերտը», ավարտեցին իրենց եվրագավաթային մրցաշրջանը Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ փուլում՝ համապատասխանաբար զիջելով դիմակայություններում «Դեբրեցենին» ու «Կլուժին»։

Բաց մի թողեք
Սպասվում են անձրևներ
Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Աներձագ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստանում խաղադրույքներ կատարելը պետք է արգելվի․ Առաքելյան