Այսօր քաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ավտոճանապարհի Ակնալճի հատվածը:
Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից մեզ հայտնեցին, որ գյուղացիները լոլիկի մթերման վերաբերյալ պայմանագրեր չունեն գործարանների հետ։ Մինչդեռ բերքն արդեն հասունացել է, և մարդիկ ցանկանում են սկսել բերքահավաքը, սակայն չգիտեն, թե որտեղ կարող են հանձնել իրենց արտադրանքը։
Գյուղացիները պահանջում են հստակ լուծումներ և պետական աջակցություն՝ նշելով, որ առանց մթերման կազմակերպման իրենց ամբողջ տարվա աշխատանքը կարող է վտանգվել։
«Տեղում է եղել նաև մարզպետի տեղակալը, ով հանդիպել է քաղաքացիներին, լսել նրանց խնդիրներն ու քննարկել հնարավոր լուծումները։ Թե ինչ արդյունք կտան քննարկումները և ինչ քայլեր կձեռնարկվեն գյուղացիներին աջակցելու համար, պարզ կդառնա առաջիկայում»,- ասացին Ակնալճի վարչական ղեկավարի գրասենյակից։

Բաց մի թողեք
Պարզվել է «Լոռի Պիկ» հանդիսությունների սրահում թունավորված 21 անձանց ինքնությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ. Լուսանկար
ՀՀ-ն վիզային ռեժի՞մ է մտցնելու ՌԴ քաղաքացիների համար