Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ավարտվեցին ամառվա երկու ամիսները, կարծում եմ դժգոհելու առիթներ չկան՝ օդի ջերմաստիճանը +39 աստիճանից բարձր չի եղել: Մնում է օգոստոսն էլ բարենպաստ լինի հիդրոօդերևութաբանական պայմաններով:
Օգոստոսը հանրապետության տարածքում տարվա երկրորդ ամենաշոգ ամիսն է: Հանրապետության որոշ շրջաններում՝ Գեղարքունիքի հյուսիսում, Արագածոտնի նախալեռներում և բարձր լեռնային գոտիներում, օգոստոսյան ջերմաստիճանը երբեմն ավելի բարձր են, քան հուլիսին։
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք օգոստոսը դիտվել է 2006 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել է 20․4 °C, իսկ ամենազովը՝ 2009 թվականին՝ 14․7 °C միջին ամսական ջերմաստիճանով։
Ամենախոնավ օգոստոսը դիտվել է 1939 թվականին, երբ տեղումների քանակը կազմել է 115 մմ, իսկ ամենաչորը՝ 1940 թվականին՝ 4․8 մմ տեղումների քանակով»:

Բաց մի թողեք
Ինչ պայթյուն է եղել Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում․ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանել է․ Տեսանյութ
Չենք հանդուրժում այլևս․ իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ընտանիքները լինեն քրեական ենթամշակույթի օրրան
Ինչ եղանակ է սպասվում օգոստոսին. Տեսանյութ