02/08/2026

EU – Armenia

Ռուսաստանը ցանկանում է պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ. ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ

Ռուսաստանը հույս ունի պահպանել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ ՀԱՊԿ մյուս անդամ պետությունները նույնպես շահագրգռված են Երևանի հետ կապերի զարգացման հարցում։

Այս մասին РИА Новости-ն տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

«Մենք ցանկանում ենք պահպանել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի միջև՝ հաշվի առնելով մեր ժողովուրդների կյանքերի ու ճակատագրերի միահյուսվածությունը ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում։ ՀԱՊԿ մյուս անդամ պետություններն էլ ունեն իրենց շահերն ու Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների իրենց պատմությունը», — ասել է Վասիլևը։