02/08/2026

EU – Armenia

Սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է․ Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում են՝ մասնակցելու առաջին նիստին։

«Սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է, բայց ցանկալի է՝ աշխատանքային ռեժիմով աշխատենք»,- նշել է խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ խորհրդարանում աշխատանքները կանցնեն պրոդուկտիվ, աշխատանքային մթնոլորտում։