Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը «պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար» պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:
Որոշ տեղեկություններով՝ Ռուբեն Ռուբինյանը մոտ օրերս կազատի նաեւ Ալեն Սիմոնյանի հերթական կադր, մտերիմ Դավիթ Առաքելյանին, որը 2023 թվականի փետրվարի 3-ից այդ պաշտոնն է զբաղեցնում եւ հրաժեշտից առաջ որոշել է սիրտը շահել ու պետական պարգեւ շնորհել Առաքելյանին։ Իսկ այդ պաշտոնի ամենահավանական թեկնածուն այս պահին Դավիթ Համբարյանն է՝ ՆԳ նախարարի տեղակալ։
Ուշագրավ է, սակայն, որ Համբարյանի եւ Ռուբինյանի կապի մասին ՔՊ-ականները զրո ինֆորմացիա ունեն, ավելին, նրանց կարծիքով Համբարյանին խորհրդարան է գործուղում անձամբ Նիկոլ Փաշինյանը։


Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիներն այս դահլիճից ակնկալում են հասուն քաղաքականություն, պատասխանատու օրենսդրություն. ՀՀ նախագահ
ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնում․ Տեսանյութ
Ռուբինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ միասին «կոտրելու անեծքը»