02/08/2026

EU – Armenia

Թունավորման դեպք. մկրտության արարողությունից հետո 14 մարդ է դիմել ԲԿ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ քաղաքացիները սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել են օգոստոսի 1-ին և լույս 2-ի գիշերը։

10 հիվանդի անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, որից հետո նրանք դուրս են գրվել՝ առողջական վիճակի բարելավմամբ։ 4 երեխա հոսպիտալացվել է բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք, ստացել համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել։

Հիվանդներից վերցվել են կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի, շրջակա միջավայրի, ռեստորանի սպասարկող անձնակազմի և խոհանոցի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/e1b489d0069ea1c5a6cfe28680b1a0c8

© 2008 – 2026 «Հրապարակ օրաթերթ»