Վեց իսրայելցիներ հարձակվել են Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի վրա։
Այս մասին հայտնել է Հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։
Հարձակվողները հերթով թքել են վանքի մուտքի մոտ, ապա սկսել քարեր նետել այն հայ կնոջ տան պատուհանին, որը իր տնից նկարահանում էր տեղի ունեցածը, և վիրավորական արտահայտություններ հնչեցրել նրա հասցեին։
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է վեց կասկածյալի՝ հինգ անչափահասի և մեկ չափահասի։
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը պաշտոնական բողոք է ներկայացրել և կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբիին դատապարտել քրիստոնյաների նկատմամբ ատելության դրսևորումները։

Բաց մի թողեք
ԱՄՆ նախագահին գործընթացի «մանրուքները չեն հուզում», նրան պետք է Կոնգերսի միջանկյալ ընտրությունները
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը շարունակում է Հայաստանի դեմ տարածքային նկրտումների քարոզը