Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է հումանիտար ականազերծման աշխատանքներին մասնակցող մասնավոր ընկերության ադրբեջանցի աշխատակից։
Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի Ականազերծման գործակալությունից։
Գործակալության տվյալներով՝ օգոստոսի 2-ին ծառայողական պարտականությունները կատարելիս 1985 թվականին ծնված Ահադ Ահադովը պայթել է հակահետևակային ականի վրա։
Միջադեպի հետևանքով նա ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Նրա վիճակը գնահատվում է բավարար։

Բաց մի թողեք
Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց
Ինչու է այդքան շատ հանդիպում դեսպաններին
ՀԱՊԿ-ից կհեռացնե՞ն Հայաստանին․ Փաշինյանի պատասխանը