Թեհրանն ունի ապացույցներ, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կասպից ծովում իրանական նավի վրա հարվածը «դիտավորյալ էր», հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Ըստ ուկրաինացի պաշտոնյաների՝ այս միջադեպը դիտավորյալ չէր, սակայն առկա ապացույցները ցույց են տալիս, որ հարձակումը դիտավորյալ էր», – պնդել է Բաղային։
Նա հայտարարել է, որ Թեհրանը կձեռնարկի բոլոր «անհրաժեշտ միջոցները»՝ Ուկրաինային «պատասխանատու դարձնելու իր գործողությունների համար» և նմանատիպ միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Հուլիսի 25-ին Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինան հարվածել է իր նավին Կասպից ծովում՝ Ռուսաստանի տարածքային ջրերում, որի հետևանքով զոհվել է անձնակազմի անդամ։
Ավելի ուշ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգային ասել է, որ Կիևը պետք է փոխհատուցի իրանական նավին պատճառված վնասը։

Բաց մի թողեք
Պենտագոնը քննարկում է Իրանի վրա ոչ ավանդական ճնշման միջոցներ․ CNN
CDU-ի ղեկավարությունը քննարկում է Ֆրիդրիխ Մերցի հրաժարականի հարցը
Իրանը մահապատժի է ենթարկել 2 տղամարդկանց, որոնք մեղադրվում են Իսրայելի հետախուզության համար աշխատելու մեջ