01/01/2026

Ռուսաստանի կողմից դիտավորյալ շեղող գործողություն է․ Կայա Կալլաս

Ռուսաստանի պնդումը, որ Ուկրաինան վերջերս թիրախավորել է Ռուսաստանի կառավարության կարևորագույն օբյեկտները, դիտավորյալ շեղող գործողություն է:

Մոսկվան նպատակ ունի խափանել Ուկրաինայի և նրա արևմտյան գործընկերների կողմից խաղաղության հասնելու իրական առաջընթացը։

Ոչ ոք չպետք է ընդունի ագրեսորի անհիմն պնդումները, որը պատերազմի սկզբից ի վեր անխտիր թիրախավորել է Ուկրաինայի ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը։

Այս մասին x-ի իր էջում գրել է Կայա Կալլասը