Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի գործով Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել փաստաբաների բողոքը: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է փաստաբան Անդրանիկ Մանուկյանը:
«Տեղեկացնում եմ, որ Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Դավիթ Տոնոյանի վերաբերյալ գործով իմ և պաշտպաններ Լուսինե Սահակյանի ու Երվանդ Վարոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքները։
Ի թիվս այլնի, ներկայացրածս վճռաբեկ բողոքում բարձրացրել եմ ՔԴՕ 483֊րդ հոդվածի 7֊րդ մասի միատեսակ կիրառության և ձերբակալման իրավաչափության մասին Վճռաբեկ դատարանի 2024թ. կայացրած որոշումների մինչ այդ իրականացված ձերբակալման իրավաչափության վրա չանդրադառնալու վերաբերյալ հարցերը»,- գրել է նա։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։






Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ