Եվրամիությունը ամենայն հավանականությամբ, առաջիկայում կխստացնի Վրաստանի նկատմամբ ճնշումը։
Մասնավորապես, Եվրահանձնաժողովը դիտարկում է Վրաստանի հետ երթեւեկի առանց վիզային ռեժիմի կասեցման հարցը։ Նման որոշում Բրյուսելում կկայացնեն, եթե Թբիլիսին չկատարի Բրյուսելի ցուցումները։
Եվրոպայում կարծում են, որ Վրաստանի իշխանությունները չեն կատարել ԵՄ պահանջները՝ ժողովրդավարական նորմերի պահպանման առումով, որը պայման էր 17 թվականից գործող առանց վիզային ռեժիմի երթեւեկի համար։
Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի հրապարակած զեկույցից։ Եվրամիությունը հիշեցնենք, որ պահանջում է Եվրաստանից ազատ արձակել ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ բանտարկված ղեկավարներին, չեղարկել «խտրականության մասին օրենքները», վիզային ռեժիմ սահմանել բոլոր այն երկրների քաղաքացիների համար, որոնց հետ ԵՄ-ն առանց վիզային ռեժիմի երթեւեկ չունի։






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ