Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ հակամարտության պատճառով։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, սառեցրել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Էրդողանը։
Նա նաև ընդգծել է, որ մոտ ապագայում հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվի։
Իսրայելի իշխանությունները, սակայն, հայտարարել են, որ հարաբերությունների խզման մասին Թուրքիայից ոչ մի ծանուցում չեն ստացել։
«Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը շարունակում է գործել, Իսրայելի իշխանություններն էլ նշում են, որ հարաբերությունների խզման մասին Անկարայից ծանուցում չեն ստացել»,- գրում է Yediot Ahronot պարբերականը։






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ