Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17։10-ին, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու բեռնատար ավտոմեքենա, կա արգելափակված քաղաքացի. առկա է վառելիքի արտահոսք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «KamAZ» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1990 թ․) և «Shacman» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1958 թ․) մակնիշների բեռնատարները․ «KamAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է և առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները «KamAZ» մակնիշի բեռնատարի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:







Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ