Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձով դիմել է հայ ժողովրդին։
«Այս շատ առանձնահատուկ օրը ես կցանկանայի իմ ջերմ բարեմաղթանքները հղել բոլորիդ։ Թող խաղաղությունը, սերը և բարեկեցությունը միշտ ուղեկից լինեն ձեզ։ Մաղթում եմ ձեզ հաջողություն և քաջառողջություն այս տարի և հետագայում։
Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։
Շնորհավոր Ամանոր», – գրել է Մխիթարյանը։






Բաց մի թողեք
Պա՜պ, ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ․ Մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները
Խավարին կփոխարինի աստվածային լույսը․ Միքայել Սրբազանի շնորհավորական խոսքը
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի Ամանորյա ուղերձը․ Տեսանյութ