01/01/2026

Մանրամասներ Ենոքավանի դեպքից. Լուսանկար

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի  հանգստյան գոտիներից մեկում՝ փայտե տաղավարում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ենոքավան գյուղի 1-ին փողոցում գտնվող հանգստյան գոտու սրճարանում:
Հրդեհը մեկուսացվել է, ապա մարվել:Այրվել է փայտե սրճարանը (մոտ 120 ք մ):

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ:

Մանրամասներ Ենոքավանի դեպքից