Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտնել է՝ ինչ պաշտոն կզբաղեցնի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։
Այս մասին Մասկը հայտնել է Թրամփի՝ Մար-ա-Լագոյի կալվածքում Թաքեր Կառլսոնի օնլայն շոուի ժամանակ։
Մասկը հայտնել է, որ համաձայնել է զբաղեցնել մի մարմնի ղեկավարի պաշտոն, որը ամբողջ դաշնային կառավարության ֆինանսական և գործառնական աուդիտ կանցկացնի և կմշակի խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները վերացնելու ծրագիր։
Մասկը նաև հայտնել է, որ մտադիր է կրճատել ԱՄՆ դաշնային բյուջեի ծախսերը 2 տրիլիոն դոլարով։






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ