Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 18:50-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում՝ Շիրակավան գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա Արամայիս Մ.-ի վարած «Opel» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ս.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արամայիս Մ.-ն, նրա ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Մելիք Մ.-ն և 50-ամյա Գոհար Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները արձանագրել են Գոհար Խ.-ի կենսաբանական մահը։
Իսկ դեպքի վայրում «Mercedes»-ի վարորդ Վարդան Ս.-ի մոտ ախտորոշվել է «ճնշման բարձրացում», ով բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։







Բաց մի թողեք
Դատախազությունից ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ հարազատներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման մասին
Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով
Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի մենամարտն ավարտվեց ոչ-ոքի. Լուսանկարներ