Օգոստոսի 4-ին օձի խայթոցի հերթական դեպքն է արձանագրվել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 40-ամյա տղամարդ՝ սրունք-թաթային հատվածում օձի խայթոցով:
Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ հերթապահ բուժանձնակազմի կողմից անմիջապես իրականացվել է վերքի առաջնային զննում, վիրաբուժական մշակում, կատարվել է հակափայտեցման անատոքսին, ներարկվել է հակաթույն:
«Տղամարդու վիճակը գնահատվել է բավարար, մի քանի ժամ հսկվելուց հետո դուրս է գրվել:
Հարգելի բնակիչներ, մեկ անգամ եւս հիշեցնում ենք, որ օձի խայթոցի դեպքում ինքնաբուժությամբ զբաղվելը կարող է անցանկալի հետեւանքներ առաջացնել, այդ իսկ պատճառով մեկ անգամ եւս հորդորում ենք չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել մոտակա բժշկական կենտրոն, ստանալ անհրաժեշտ մասնագիտական բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն:
Կատարվածի մասին տեղեկացվել են համապատասխան բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչությունը, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը` վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Սպիտակի բժշկական կենտրոնը ապահովված է համապատասխան բոլոր պատվաստանյութերով եւ անհրաժեշտ հակաթույնով:
Հիշեցնենք, որ սա այս տարվա ընթացքում օձի խայթոցով Սպիտակի բժշկական կենտրոն դիմելու 3-րդ դեպքն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:






Բաց մի թողեք
Հաղթեց օլիգարխիայի շահը․ Хотели как лучше, получилось как всегда
Ահա 5 եղանակ․ Ինչպես վերափոխվեց առողջապահությունը Եվրոպայում 2025 թվականին
Եվրախորհրդարանը ԵՄ-ից միջոցներ է խնդրում արտասահմանում ֆինանսավորումների համար