Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավը շարունակվում է:
Այսօր ֆրանսալեզու Agoravox բլոգերային պլատֆորմի միջոցով տարածվել է կեղծ տեղեկատվություն, թե իբր ՀՀ վարչապետի՝ Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով:
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել են, որ նշված աղբյուրում անհատները կարող են ազատորեն գրանցվել և հրապարակել իրենց կազմած լուրերը և հոդվածները, որոնք որևէ խմբագրման չեն ենթարկվում, և հետևաբար աղբյուրը չի կարող համարվել վստահելի։
Մասնավորապես հիշատակված նյութը հրապարակվել է «S. Lampion» անհայտ հեղինակի անունով, այնուհետև այն անմիջապես տարածվել է X-ի ադրբեջանական էջերում։
«Նշվածից ակնհայտ է, որ գործ ունենք Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավի հետ»,- հայտնել են ՊՈԱԿ-ից:

Բաց մի թողեք
Ռուսական շուկայի կորստի դեպքում Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից
Մոսկվան պնդում է՝ Հայաստանը ռուսականից բացի «երբեք» այլ գազ չի ունենա
Տուգանքի մատերիալի վերածված երևանցիներն ու մայրաքաղաքի համատարած էկոցիդը․ Լուսանկար