Ազատական Դեմոկրատական կուսակցության ձևովորվեղ թիմի անդամ Սիմոն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հատկապես նրանց համար, ովքեր ասում են, թե ՌԴ-ի հետ հակառակվեցինք՝ շանս չունենք, կվերանանք։ Նրանց մեծ մասին իհարկե արդեն ավարտված են, որովհետև գիտակցական մակարդակը տձևացել է։ Միջազգային հանրության միջավայրում իհարկե տարբերակները շատ չեն, բայց կան, ով շատ է լինում արտերկրում, կփաստի հաստատ։
Մեզ համար լավագույններից է Եվրախորհրդարանը, որը մարտի 13-ին ընդունել է բանաձև, որով առաջարկվում է Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորություն տալ: Այն ընդունվել է ձայների 504 կողմ, 4 դեմ և 32 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Բանաձևով նաև ԵՄ կառույցներին կոչ է արվում աջակցել Հայաստանի հետ գործակցության ընդլայնմանը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական երկխոսության, անվտանգության և այլ ոլորտներում: Բանաձևի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը չի կարող համարվել Եվրամիության վստահելի գործընկեր՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումները:
Բաց մի թողեք
Սրբուհի Գալյանը սպառնացել է, որ այսուհետ ցանկացած «վատ պահվածքի» դեպքում ցմահները պատժի են արժանանալու
Արդյոք նորմալ է, որ ԱԺ փոխխոսնակը հրապարակային կերպով վիրավորում է մարդու ողջ տոհմը. Ռուստամյան
«Ով որ իմ պապուն կասի թուրք, նրա լա..ի բե…ը». Լևոն Քոչարյան