«Թեեւ ՀՀ բանակային կորպուսի հրամանատար Հայկազ Բաղմանյանի նկատմամբ հարուցվել են տարատեսակ քրեական գործեր, սակայն դրանք չեն հաստատվում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մասնավորապես, 2021թ. «Սեյրան Խալաթյան» ՍՊԸ-ի տնօրենը Բաղմանյան եղբայրների դեմ հաղորդում տվեց ունեզրկման, մարդու առեւանգման եւ շորթման հատկանիշներով։ Տարիներ անց սույն հաղորդումը չհաստատվեց, օրերս էլ պարզ դարձավ, որ ՍՊԸ տնօրենը բանկերին պարտք է աստղաբաշխական գումարներ։
Հավանաբար, հեղափոխությունից հետո հարմար առիթ էր նախկինների մեջ մեղավոր փնտրել եւ պարտքերը «գրել» նրա վրա։ Իրականում նա պարտքեր է կուտակել, եւ չի բացառվում՝ դրա պատճառով է ողջ պրոցեսը»:

Բաց մի թողեք
Հակառակ պարագայում պատիժը չկրած դատապարտյալը պարզապես չէր կարող հայտնվել ազատության մեջ
Մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, չեն նկատում
Դիլիջանում 7-ամյա տղայի մայրը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման