27/07/2024

Երևանցիները պետք է հասկանան, թե ինչ նորարարարական մեթոդներ ենք օգտագործում. Ավինյան

Իրականացվել է գիշերային լուսավորության լապտերները փակող փոքրիկ ճյուղերի հեռացման աշխատանքներ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։

Ըստ նրա՝ ամբեղջական աշխատանքները կմեկնարկեն 10 օրից․ «Կարծում եմ, խնդիր կունենանք ճանապարհային երթևեկության նշանների հետ կապված։ Երբ տերևարձակումը լինի՝ մենք կապի մեջ ենք վարչական շրջանների աշխատակազմերի հետ և պատրաստ ենք անմիջապես ստանալու ահազանգերը և իրականացնել աշխատանքները»։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հիշեցրեց, որ անցած շաբաթ էկոակտիվիստների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ժամանակավորապես կդադարեցվեն ծառերի փոխարինման ծրագիրը՝ ակնկալելով, որ գիտական շրջանակներից կստանան հիմնավոր որևէ փաստաթուղթ, որը նվազագույնը հարցականի տակ կդներ նախորդ 20-ից ավելի գիտնականների ընդունած փաստաթուղթը։ Վերջինս հետաքրքրվեց՝ որևէ նորություն կա՞ դրա հետ կապված։

Բեգոյանը պատասխանեց՝ դեռևս որևէ մեկը գիտական հանրության կամ գիտնականների կողմից որևէ հակափաստարկ մինչ այս պահը չի ներկայացրել․ «Ազգային ակադեմիայում նախաձեռնվել էր քննարկում, որտեղ հիմնական միտքը Երևանից թեղիների հեռացման անհրաժեշտությունն էր: Կար դժգոհություն, քանի որ որոշակի կենսաբազմաբազնության ինստիտուտն էր ուզում ներգրավված լինել նաև էկոնոսֆերան, ես խոստացել եմ, որ նրանից էլ ներկայացուցիչներ կներգրավվեն։ ԳԱԱ-ն ասում էր, որ որևէ ինստիտուտ մինչ այս պահը չի հետազոտել, շատ վատ է, որ մինչև այս պահը չեն հետազոտել, որովհետև խնդիրը 2000 թ-ից կախված է Երևանի գլխին ու պրոբլեմներ է առաջացնում։ Եթե որևէ մեկը ցանկություն կունենա ավելի մանրակիկիտ հետազոտելու, այդ գերատեսչության խնդիրը կլինի, բայց հիմնական մեղը նա էր, որ այո թեղիները սպառել են իրենց ու Երևանի կլիմային այդքան էլ հարմար ծառատեսակներ չեն եղել։ Թեղիները Երևան են բերվել՝ հեշտ և արագ լուծում տալու համար, որ որ պետք է դրանք փոխարինվեն հետագա տարիների ընթացքում։ Թեղիների փոխարինումը կտևի 10-20 տարի՝ հաշվի առնելով դրանց մեծ քանակությունը Երևանում»։

Քաղաքապետնն էլ հանձնարարեց գիտնականների որոշումը նորից հրապարակել, և եթե կլինեն հակափաստարկներ, գիտական դեբատ, ապա ևս մեկ շրջափուլ հարցը քննարկվի․ «Որպեսզի խոսակցությունը չլինի սիրողական մակարդակի, պետք է լինի մյուս կողմի գիտական պնդումը: Եթե մյուս կողմը գիտական մոտեցում չունի, ուրեմն էմոցիոնալ և սիրողական մակարդակի խոսակցություններ են: Այն ծառերը, որոնք փոխարինվում են, իսկապես կորցրել են ֆունկցիոնալությունը։ Ժամանակին մեր ընդդիմախոսները խոսում էին, որ բոլոր թեղիները պետք է հեռացվեն քաղաքից ժամանակի ընթացքում, ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել՝ եթե կա գիտական մեկ այլ տեսակետ, մենք պատրաստ ենք դա լսել, եթե չկա, քաղաքից ժամանակ չպետք է խլել»։

Երևանցիները պետք է հասկանան, թե ինչ նորարարարական մեթոդներ ենք օգտագործում:

Այս մասին ապրիլի 8-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասին։

«Հավելվածը հավասարազոր է թեժ գծի աշխատանքներին, և բոլոր այն աշխատակիցները, որոնք դեռևս այդ հավելվածը չունեն, պետք է անպայման ներբեռնեն։ Այս շաբաթ լինի վերջին անգամը, որ խոսում ենք սրա մասին: Հաջորդ շաբաթ կհավաքագրեք այդ տեղեկատվությունը, թե ովքեր դեռևս չեն ներբեռնել կամ թերացել են այդ աշխատանքում»,- շեշտեց նա։

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել է 417 գովազդ, որոնք տեղադրվել էին առանց համապատասխան թույլտվության: Ապամոնտաժվել է նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակ:

Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ օրինակներով ցույց տալով, թե ինչպիսի գովազդների ապամոնտաժման մասին է խոսքը:

Նա նշեց, որ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը մեկնարկել է դեռ անցած տարվանից: Դրանք հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից:

«Ապամոնտաժումից հետո վիզուալ տարբերություն կա, այսինքն՝ վիզուալ աղմուկն ամբողջությամբ այդ փողոցներում վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- նկատեց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գովազդային չափորոշիչների երկրորդ շատ տեսանելի արդյունքն իմպլեմենտացիան է առանց ֆոնի, այսինքն՝ շենքի ճակատը փակելու արգելքով օրինակներն են:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ դեռ գրեթե մեկ տարի առաջ համապատասխան կազմակերպությունները տեղեկացվել էին գործընթացի մասին, չնայած մինչև վերջերս էլ որոշակի դժգոհություն կար:

«Կարծում եմ, որ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձառությունն են ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և փաստացի, այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի, իրապես, այն հատվածներում նամանավանդ, որտեղ ունենք պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի քաղաքի»,- նշեց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ մյուս խնդիրն օդում կախված լարերը վերացնելն է:

Առաջիկայում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը:

Այս մասին ապրիլի 8-ին՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. «Մեր այս տրանսպորտային ռեֆորների շրջանակում կկարողանանք, չէ՞, այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն, թե մետրոն կայարան ե՞րբ է հասնելու»։

Արձագանքելով քաղաքապետին՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պատասխանեց, որ եթե առկա տեխնիկայով չհաջողվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի. «Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի»: