Ապրիլի 24-ին՝ Ժամը 21:15-ի սահմաններում, Սիլիկյան Նոր խճուղում՝ «Էկո Սիթի» թաղամասի հարևանությամբ, ըստ նախնական տեղեկությունների, կողաշրջված վիճակում Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են «Hayasa» և «Vortex 50» մակնիշների մոտոցիկլներ:
Մինչ պարեկները սահմանազատել են տարածքը, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված քաղաքացին մահացել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ մոպեդներից մեկը վարել է հիվանդանոցում մահացած՝ Երևանի բնակիչ 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանը, որը կողաշրջվել է:
Քննչական բաժինը պարզում է նաև մյուս մոպեդի սեփականատիրոջ կապը 2 մոպեդների կողաշրջման հետ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բաց մի թողեք
Վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. մանրամասներ՝ առողջական վիճակից
Նոր համաճարակը, որը սպառնում է ամբողջ աշխարհին, կոչվում է հիվանդություն X
Մոտենում է ուսումնական տարին․ ինչպես խուսափել վիրուսներից․ ԱՆ