Իրենց համար երևի անակնկալ է, որ ՀՀ-ում ընտրված իշխանություն կա:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հայտարարությանը՝ կապված իր ելույթի հետ:
«Հայ ժողովրդի և ռուսաց ժողովրդի բարեկամության մասին է խոսում ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության հետ կապված անգամ մեկ նախադասությամբ որևիցե անդրադարձ չանելով: Բա խի՞ չի գրում դրա մասին, լավ, ասենք ես եմ վատը»,- նշեց Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե ռուսատյաց ելույթներ եք ունենում Սիմոնյանն արձագանքեց. «Համաժողովի անվանումն էր՝ Ռուսաստանի անօրինական ներխուժումը Ուկրաինա։ Ես անօրինական բառը հատուկ իջեցրել եմ, որ հանկարծ իրենց հույզերի հետ չխաղամ, բայց իմ ելույթի մեջ որևիցե բան չկար, որը չի համապատասխանում միջազգային իրավունքին, իրենց հայտարարություններին ու ստորագրած պայմանագրերին… Ինչ-որ նոր բան եմ ասե՞լ: Նույնիսկ Բելառուսը չի ճանաչել այն տարածքները, որը ՌԴ-ն անվանում է իր տարածքի նոր մաս, Թուրքիան չի ճանաչել։ Բա ինչո՞ւ չեն Թուրքիայի նախագահին տիկին Մատվիենկոն և մնացած գործընկերներն ասում: Ուզում եմ հասկանալ՝ ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, չէ, խնդիրն այն է, որ իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն պետք է գործի որպես անկախ պետություն, իրենք չեն ընկալում, որ ՀՀ-ն անկախ պետություն է, իրենց ընկալման մեջ մենք ծայրագավառ ենք, ինչն է իրենց նեռվայնացրե՞լ»:
Սիմոնյանը նաև ընդգծեց՝ ես Ռուսաստանի տարածքային ամբողջականությունն էլ է ճանաչում, Ուկրաինայինն էլ է ճանաչում, Հայաստանը ճանաչում է բոլոր պոստսովետական երկրների տարածքային ամբողջականությունը:
Բաց մի թողեք
Առուշ Առուշանյանի տեղադրած դրոշը հանել են
Գյումրու քաղաքապետարանից բոլորը հեռանում են՝ ինչպես առնետները խորտակվող նավից
Հյուսիսային Կորեայի 8000 զինծառայողներ Կուրսկի մարզում են. նրանք շուտով մարտի մեջ կմտնեն Ուկրաինայի ԶՈՒ-ի հետ. Բլինքեն