ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ տեղեկացրեց, որ ամբողջությամբ փոխվել է դպրոցներում գնահատման համակարգը։
«Նոր չափորոշիչով ամենամեծ փոփոխություններից մեկը դպրոցներում գնահատման համակարգի փոփոխությունն է․ երեխաները միավորային գնահատական չեն ստանում մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակը ներառյալ։ 4-րդ դասարանի քննություններն ընդհանրապես հանվել են, փոխարենը կիրականացվի արտաքին գնահատում, որը կլինի համակցված թեստ՝ մայրենի, մաթեմատիկա և «Ես և շրջակա միջավայրը» առարկաներից»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ 9-րդ դասարանի քննությունները վերանայվել են. «Օրինակ՝ բնագիտական առարկաների քննությունները, որտեղ հաշվի առնելով, որ լաբորատորիաներ ենք ներդնում դպրոցներում, թեստերը փոխվել են այնպես, որ փորձերի հիման վրա առաջադրանքներ պարունակեն։ Բոլոր այն դպրոցներում, ուր դեռ չկան լաբորատորիաներ, նախագծային աշխատանքներ կլինեն առնվազն 2 առարկայից, որոնք սովորողների ինքնուրույն հետազոտական աշխատանքներ են»։
Նախարարը նաև հայտնեց, որ գրականության և պատմության քննությունները միավորել են, երեխաները կհանձնեն գրականության և պատմության համատեղ էսսէ։
Այս տարի առաջին անգամ դա կփորձարկվի Տավուշի մարզում։

Բաց մի թողեք
Հրապարակվեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների ցանկը․ «Կարապետյան» հիմնադրամը շնորհավորում է և մաղթում նորանոր հաջողություններ
Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ
Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար