Կիևի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։
Տեղի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքի միջև համագործակցությունը։
Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատությունների համար։
«Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում։ Երևան քաղաքը և Նոր Նորք համայնքը միշտ աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»,- ասել է Կարապետյանը։

Բաց մի թողեք
$ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. ով որքան է ստանալու երգչելու համար
Վաղ թե ուշ սեպտեմբերի 19-ը Հայաստանում պետականորեն ճանաչվելու է որպես հիշատակի օր
Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. Լուսանկար