Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղում անելով թուրքական «Ենի շաֆակի» աղբյուրներին, գրում է, որ օրերս Սուլեյմանիեում Թուրքիայի ԱԳՆ եւ Ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչները հանդիպել են Իրանի համապատասխան կառուցների պաշտոնյաների հետ եւ պահանջել, որ Թեհրանը չմիջամտի Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում ծրագրվող «հատուկ ռազմագործողությանը»:
Թուրքական կողմը «լուսանկարներ է ներկայացրել, որ վկայում են Իրանի կողմից Քրդական բանվորական կուսակցության ահաբեկիչներին սպառազինությունների մատակարարումը»:
Իրանական կողմը հերքել է Թուրքիայի ներկայացրած «փաստական ապացույցների իսկությունը»: Ըստ տեղեկությունների՝ թուրքական կողմն սպառնացել է, որ հաջորդ անգամ «սպառազինություններով բեռները կթիրախավորվեն եւ կոչնչանցվեն»:
Ավելի վաղ, երբ նախագահ Ռեիսին այցելել էր Թուրքիա, Անկարան պաշտոնապես հավաստիացրել էր, որ Քրդական բանվորական կուսակցության «ահաբեկիչների դեմ ռազմագործողությունը հաշվի կառնի նաեւ Իրանի շահերը»:
Երեւում է, Ռեիսիի զոհվելուց հետո Անկարան որոշել է մեծացնել Իրանի դեմ ճնշումները, որպեսզի Մերձավոր Արեւելքում Թեհրանի ազդեցությունը չեզոքացվի կամ հասցվի նվազագույնի: Խնդիրն այն է, որ Սիրիայի հարցում Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը կապված են Աստանայի գործընթացով, որն, ըստ էության, Սիրիայի հյուսիսում երեք երկրների ազդեցության գոտիների սահմանման եւ միմյանց շահերի դեմ չգործելու պայմանավորվածություն է:
Իրանում ներքաղաքական իրավիճակը փոխվել է, կայուն կառավարում հաստատելու համար տեւական ժամանակ է պահանջվելու, ուստի Թեհրանին Անկարայի ներկայացրած պահանջը միանգամայն հասկանալի է: Խնդիրն այն է, որ Թուրքիան կարող է նման «վերջնագիր» ձեւակերպել նաեւ Հարավային Կովկասի հարցում: Ռեիսիի ուղղաթիռի խորտակումից մի քանի օր առաջ Գերագույն հոգեւոր առաջնորդի խորհրդական Վելայեթին ասել է, որ Իրանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ «թույլ չի տվել Թուրքիայի համար ցանկալի միջանցքի ուժով բացումը»:
Էրդողանը ծրագրում է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովից հետո Շուշիում Թուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների հավաք անցկացնել: Նախագահական ընտրություններին ընդառաջ Չինաստանը հանդես է եկել Իրանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը սատարելու մասին հայտարարությամբ: Իրանի դեմ ի՞նչ սպառնալիք է դիտարկվում, որ Պեկինը Թեհրանին բաց տեքստով աջակցություն է հայտնում:
Ուշագրավ է, որ ՇՀԿ գագաթաժողովից հետո Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը պետական այց է կատարում Տաջիկստան, որը Կենտրոնական Ասիայի միակ ոչ թուրքախոս պետությունն է եւ Իրանի հետ քաղաքակրթական խոր ընդհանրություններ ունի: Այդուհանդերձ, Իրանի եւ Տաջիկստանի հարաբերությունները չեն ստացվել: Դուշանբեն տեւական ժամանակ Թեհրանին մեղադրել է «Տաջիկստանում աշխարհիկ իշխանությունը կրոնապետությամբ փոխարինելու» մտադրության մեջ:
Anadolu հայտնում է, որ Թուրքիայի իշխող եւ գլխավոր ընդդիմադիր կուսակցության «պատմական հաշտությունը կասկածի տակ է»: «Նախագահ Էրդողանի եւ ԺՀԿ առաջնորդ Օզելի հանդիպումից հետո, որի ընթացքում նրանք նախնական համաձայնության էին եկել 21-րդ դարի Թուրքիայի սահմանադրության հարցում, քեմալականների նախկին առաջնորդ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ «իշխանական պալատների հետ չեն պայմանավորվում, նրանց դեմ պայքարում են»: Ըստ տեղեկությունների, «իշխող կուսակցության հետ համագործակցությանը» դեմ է արտահայտվել նաեւ «Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն»:
Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարել է, որ անխախտ է մնում իշխող եւ ծայրահեղ ազգայնական կուսակցության դաշինքը: Այս ամենը տեղի է ունենում Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ: Ուկրաինական պատերազմի մասին խոսելով՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն ասել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ հասնել որեւէ համաձայնության: Ենթադրվում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում դաշինքի անդամ քսան պետություն Ուկրաինայի հետ անվտանգության երկկողմ համաձայնագիր կստորագրի: Թուրքիան, հավանաբար, նրանց շարքում չի լինի, թեեւ Ուկրաինայում ԱԹՍ արտադրություն է հիմնադրում:
Այս ֆոնին Ռուսաստանը և Թուրքիան, ինչպես նաև Իրանը, տարածաշրջանային խաղացողներին շատ ավելին կարող են առաջարկել ռազմական եւ տնտեսական քիչ ռեսուրսներով հաստատելու համար, որպեսզի Հարավային Կովկասում ազդեցության խնդիրը լուծվի: ՄԳԻՄՕ-ի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի առաջատար աշխատակից Սիլաեւի համար այսպես այստեղ համալիր է այն, որ այս տարածաշրջանային խաղացողները ավելի շատ գործելիության համար։
Ավելի բացահայտ է արտահայտվել քաղաքագետ Մարկարինը։ Որի կարծիքով՝ «ԱՄՆ-ը չի կարող Ադրբեջանին պարտադրել, որ Հայաստանի հետ իր համար ավելի պակաս նպաստավոր պայմաններով պայմանագիր ստորագրի»։ Այդպիսին, հասկացվում է, որ փոխպետքարտուղար Օ՛Բրայանի Բաքու այցին հաջորդել են ռուս-ադրբեջանական բավական բարձր մակարդակի ոչ հրապարակային շփումներ, եւ Մոսկվան Ալիեւին երաշխավորել է հայ-ադրբեջանական պայմանագրի՝ Ադրբեջանի համար ավելի ձեռնտու պայմաններ։
Իրավիճակին հավելյալ բարդություններ են բերում Ֆրանսիայի խորհրդարանական եւ Իրանի նախագահական ընտրությունները։ Կորցնելով խորհրդարանական մեծամասնությունը, Ֆրանսիայի նախագահը, ինչպես որ ընդունված է ասել, վերածվում է «կաղ բադիկի»։ Իսկ Իրանում, Մասուդ Փեզեշքիանի քաղաքական ֆուրորն, անկասկած, Թեհրանի ներքին եւ արտաքին քաղաքականության սկզբունքային վերանայումներ է պարտադրելու, նույնիսկ եթե պահպանողականները միավորվեն, եւ Սաիդ Ջալալին նախագահ ընտրվի։
Կարելի է կասկածել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կմեկնի Վաշինգտոն, բայց եթե անգամ Բայրամովը մասնակցի ՆԱՏՕ-ի գործընկեր երկրիների արտաքին գործերի նախարարների խորհրդաժողովին, ապա հազից թե այդ շրջանակներում հանդիպի Արարատ Միրզոյանին՝ «քննարկելու խաղաղության համաձայնագրի հասնելու ջանքերը», ՝ ինչպես ակնկալում են ԱՄՆ պետական դեպարտամենտում։ Բաքուն փաստացի մերժել է ամերիկյան պայմաններով Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա հաղորդակցության նախագիծը։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը երկու պետական այց է ծրագրել Ղազախստան եւ Տաջիկստան։ Մինչ այդ Ղազախստան պետական այց է կատարել Հարավային Կորեայի նախագահը, իսկ ավելի վաղ Աստանա է այցելել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, նախկին վարչապետ Քեմերոնը։ Հարավային Կովկասի, իսկ ավելի կոնկրետ Հայաստանի շուրջ «պայթուցիկ միջավայր» է ձեւավորվում։
Այս իրավիճակն Ադրբեջանը փորձելու է իրացնել կամ բանակցություններով իր համար ավելի նպաստավոր պայմանների հասնելու, կամ վերածվելու է կովկասյան պատերազմի դետոնատորի։
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»